Սալոմե Զուրաբիշվիլի. Ընտրությունների հետաձգումը օգուտ չի բերի երկրի կայունությանը, սակայն իրավիճակը կթելադրի որոշումը, եթե չկարողանանք պահպանել կայունության միտումը
Ընտրությունների հետաձգումը օգուտ չի բերի երկրի կայունությանը, սակայն իրավիճակը կթելադրի որոշումը, եթե չկարողանանք պահպանել կայունության միտումը, – ասված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձում, որը տարածել է նախագահի վարչությունը՝ Մարիամոբա տոնի առթիվ:
Նախագահն իր ուղերձում անդրադարձել է համավարակի պայմաններում ընտրություններ անցկացնելու հարցին:
«Ինձ հարցնում են, թե ինչ կարծիքի եք ընտրությունների մասին: Պատասխանը պարզ է. Այստեղ նույնպես մեզանից է կախված, թե որքան պատասխանատու ենք մենք այս հարցում: Կարծում եմ, որ ընտրությունների հետաձգումը օգուտ չի բերի այս երկրի կայունությանը, և ինչպես արեցինք 2020 թվականին, այսօր պետք է հնարավոր լինի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ընտրատեղամասում անվտանգության բոլոր նորմերն ապահովելու համար, բայց իրավիճակը կթելադրի որոշումը, եթե չկարողանանք կայունության միտում պահպանել, ինչը դիտվել է վերջին օրերին:
Պատվաստման բարձր ցուցանիշը չպետք է դանդաղեցվի, մենք բոլորս պետք է ցուցաբերենք քաղաքացիական պատասխանատվություն և հավատում եմ, որ կկարողանանք անցկացնել ընտրություններ և դպրոցները բացել: Երկուսն էլ մեր ձեռքերում են», – ասաց նախագահը: