Սալոմե Զուրաբիշվիլի. Չնայած համավարակի ծանր պայմաններին,  ԿԸՀ-ին հաջողվեց կազմակերպել օրինակելի և ժողովրդավար ընտրություններ
Սալոմե Զուրաբիշվիլի. Չնայած համավարակի ծանր պայմաններին,  ԿԸՀ-ին հաջողվեց կազմակերպել օրինակելի և ժողովրդավար ընտրություններ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիային:

Նախագահի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը ԿԸՀ-ի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլուն փոխանցել է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին մանրամասն տեղեկություն:

«Նախագահն իր հերթին Թամար Ժվանիային և ընտրական վարչությանը մեկ անգամ ևս հաստատել է իր հարգանքը և երախտագիտություն հայտնել, որ չնայած համավարակի ծանր պայմաններին,  նրանց հաջողվեց կազմակերպել օրինակելի և ժողովրդավար ընտրություններ:

Հանդիպմանը նաև նշվել է դիտորդական առաքելությունների և միջազգային համադաշնության կողմից ընտրությունների նախնական արդյունքների գնահատականները: Նախագահն ընդգծել է, որ ժողովրդավար երկրի համար գլխավոր անաչառ ինստիտուտներից մեկի, ընտրական գործընթացի անկյունաքարի – ընտրական վարչության և դրա կին նախագահի նկատմամբ ճնշումը, սպառնալիքը և վիրավորանքն անընդունելի է»,- ասվում է նախագահի վարչության տեղեկությունում: