Սալոմե Զուրաբիշվիլի. Չնայած բռնազավթված տարածքների, մենք հզոր, ժողովրդավար, անկախ երկիր ենք
Վրաստանի այսօրվա իրականությունն այն է, որ մեզ պատերազմը չհաղթեց: Չնայած բռնազավթված տարածքների, մենք հզոր, ժողովրդավար, անկախ երկիր ենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում:
Նրա խոսքով, օգոստոսյան պատերազմում զոհված հերոսները Վրաստանի ուժն են:
«Այս օրը ողբերգական է: Միևնույն ժամանակ, սա մեր երկրի համար հույսի օր է: Սա մեր ճակատագիրն է, սակայն մենք հաղթահարել ենք և ապագայում ևս կհաղթահարենք ամեն բան:
Վրաստանի այսօրվա իրականությունն այն է, որ մեզ պատերազմը պարտության չմատնեց: Չնայած բռնազավթված տարածքների, մենք հզոր, ժողովրդավար, անկախ երկիր ենք: Դրա ապացույցն է այսօր և երեկ մեր միջազգային գործընկերների արձագանքները: Մենք զարգանում ենք և չենք խոնարհվում Ռուսաստանի առջև: Այսպիսին է եղել Վրաստանը և կլինի միշտ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Օգոստոսյան պատերազմի 12-րդ տարելիցի կապակցությամբ Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանատանն էին վարչապետ Գիորգի Գախարիան, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նախարարների կաբինետի անդամները, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանական մեծեմասնության անդամները, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: