Սալոմե Զուրաբիշվիլի. Չեմ կարծում, որ Նավալնիին ու Սաակաշվիլիին կարելի է համեմատել, դրա համար պատճառ չկա, հատկապես այս դեպքում Վրաստանը Ռուսաստան չէ
Սալոմե Զուրաբիշվիլի. Չեմ կարծում, որ Նավալնիին ու Սաակաշվիլիին կարելի է համեմատել, դրա համար պատճառ չկա, հատկապես այս դեպքում Վրաստանը Ռուսաստան չէ

Չեմ կարծում, թե կարելի է համեմատել,- այսպես է պատասխանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Bloomberg-ի լրագրողին, ով հարց է ուղղել Նավալնիի մահվան և Միխեիլ Սաակաշվիլիի խնդրի մասին։

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին Bloomberg-ին տված հարցազրույցում, համեմատելու առիթ չկա։

Հարցին՝ այսօր տեղեկացանք Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին: Ես ուզում եմ ձեզ հարցնել՝ ի՞նչ եք կարծում։ Դուք նաև ունեք Միխեիլ Սաակաշվիլի, ով նույնպես առողջական ծանր վիճակ ունի, Զուրաբիշվիլին նշել է: Չեմ կարծում, որ մենք կարող ենք համեմատել։

Նրա խոսքով՝ Վրաստանը Ռուսաստան չէ:

«Համեմատելու առիթ չկա, հատկապես այս դեպքում։ Վրաստանը Ռուսաստան չէ և ես դա միշտ կկրկնեմ։ Ինչ վերաբերում է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված այս ողբերգական իրավիճակին, եթե դա ճիշտ է, եթե հաստատվի, (նրա կինը վերջերս այստեղ էր՝ կոնֆերանսի ժամանակ), կարծում եմ, որ դա կործանարար և ողբերգական կլինի մարդու իրավունքների և ժողովրդավարության համար ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի համար սա պարզապես կհաստատի, թե ինչպիսի ռեժիմ կա այսօր, բայց կարծում եմ, որ դա ողբերգություն կլինի մեզ համար, բոլորիս համար»,- ասել է Զուրաբիշվիլին։