Սալոմե Զուրաբիշվիլի. Ցավում եմ Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և նրանց հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր վշտակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար և ցավակցում հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։
«Ցավակցում եմ Ներքին գործերի նախարարությանը ևս մեկ արժանավոր ոստիկանի ողբերգական մահվան կապակցությամբ, ով իր կյանքը զոհաբերեց իր մասնագիտական պարտքը կատարելուն և Վրաստանին ծառայելուն։ Հարձակման հետևանքով վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։
Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել: