Սալոմե Զուրաբիշվիլի. Ցավում եմ Պրահայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի համար, ցավակցում եմ մահացածի ընտանիքի անդամներին
Սալոմե Զուրաբիշվիլի. Ցավում եմ Պրահայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի համար, ցավակցում եմ մահացածի ընտանիքի անդամներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնում Պրահայի համալսարանում հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքի անդամներին։

«Ցավում եմ Պրահայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի և զանգվածային փոխհրաձգության համար։ Ցավակցում եմ մահացածի ընտանիքի անդամներին»,- թվիթերյան իր էջում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Պրահայի կենտրոնում գտնվող Կարլի համալսարանում զինված անձը կրակ է բացել։ Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Պրահայում հրաձգության հետեւանքով 15 մարդ է զոհվել։ Յան Պալախ հրապարակում գտնվող համալսարանի շենքից մարդկանց տարհանել են, հրապարակն ու նրա հարակից փողոցները արգելափակվել են։ Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։