Սալոմե Զուրաբիշվիլի. Ցավում եմ, որ հասարակությունն ավելի շատ զբաղված է նեղ քաղաքական ցույցերով, հաշվեհարդարներով, քան այն ամենով, ինչով պարտավոր է հետաքրքրվել, երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներով
Սալոմե Զուրաբիշվիլի. Ցավում եմ, որ հասարակությունն ավելի շատ զբաղված է նեղ քաղաքական ցույցերով, հաշվեհարդարներով, քան այն ամենով, ինչով պարտավոր է հետաքրքրվել, երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Ես կցանկանայի արձագանքել մեր բարեկամի և ԵՄ ասոցացված եռյակի անդամի սահմանին տիրող տագնապալի իրավիճակին և վերահաստատել մեր լիակատար աջակցությունն ու հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ցանկանում եմ իմ համերաշխությունը հայտնել ուկրաինացի ժողովրդին, ում հետ մենք ունենք սերտ պատմական բարեկամություն և եվրաինտեգրման ուղի՝ խորհրդային անցյալը հաղթահարելու, նոր ժամանակակից պետություն կառուցելու համար։ Ես հավատում եմ, որ Ուկրաինան կդիմանա առկա լարվածությանը և սպառնալիքներին, և ոչ ոք և ոչինչ չի կարող փոխել իր ընտրած ուղին։ Ես նաև կարծում եմ, որ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա, և որ խաղաղության ու կայունության հասնելը բխում է բոլորի շահերից։

Ցավում եմ, որ մեր հասարակությունը վերջին շրջանում ավելի շատ զբաղված է նեղ քաղաքական նշանակություն ունեցող ցույցերով և միմյանց նկատմամբ հաշվեհարդարով, քան այն բանով, ինչը, իմ կարծիքով, պարտավոր է մեր հասարակությունը հետաքրքրվի երկրի շուրջ զարգացումներով, լինի դա իրավիճակը մեր երկու հարեւանների կամ Ուկրաինայի իրավիճակը սահմանին: Սա այն է, ինչով մենք պետք է շահագրգռված լինենք, մտահոգվենք, քանի որ մեր և մեր տարածաշրջանի խաղաղությունն ու զարգացումը անբաժանելի են միմյանցից», – ասված է Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ: