Սալոմե Զուրաբիշվիլի. Ցավում եմ Բուբա Կիկաբիձեի մահը, նրա աշխատանքն առանձնահատուկ հետք է թողել բազմաթիվ երկրպագուների սրտերում
Սալոմե Զուրաբիշվիլի. Ցավում եմ Բուբա Կիկաբիձեի մահը, նրա աշխատանքն առանձնահատուկ հետք է թողել բազմաթիվ երկրպագուների սրտերում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի մահվան կապակցությամբ։

«Ցավ եմ հայտնում վրացական մշակույթի հայտնի գործիչ Բուբա Կիկաբիձեի մահվան կապակցությամբ։

Նրա ստեղծագործությունն ու արվեստն առանձնահատուկ հետք են թողել բազմաթիվ երկրպագուների սրտերում։ Ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին ու հարազատներին»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։

84 տարեկան հասակում մահացել է երգիչ, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեն։