Սալոմե Զուրաբիշվիլի. Ազգի անունից շնորհակալություն հայտնեցի Շառլ Միշելին, ով հաստատապես աջակցեց մեր եվրոպական ուղուն, այս վճռորոշ պահին Եվրամիության աջակցությունը կարևոր է
Սալոմե Զուրաբիշվիլի. Ազգի անունից շնորհակալություն հայտնեցի Շառլ Միշելին, ով հաստատապես աջակցեց մեր եվրոպական ուղուն, այս վճռորոշ պահին Եվրամիության աջակցությունը կարևոր է

Մեր ազգի անունից շնորհակալություն հայտնեցի Վրաստանի իմ բարեկամ Շառլ Միշելին, ով մեծապես աջակցեց մեր եվրոպական ուղուն,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո։

«Այս վճռորոշ պահին Եվրամիության աջակցությունը կենսական նշանակություն ունի. բարոյական աջակցությունը և ընտրությունների դիտարկումը կուժեղացնեն վրաց ժողովրդին, քանի որ մենք հաստատում ենք մեր հավատարմությունը եվրոպական ապագային»,- գրել է Զուրաբիշվիլին։