Սալոմե Զուրաբիշվիլի. Այսպիսի տեսք ունի լույսը թունելու վերջում, պատվաստանյութը կհաղթի վիրուսը
Սալոմե Զուրաբիշվիլի. Այսպիսի տեսք ունի լույսը թունելու վերջում, պատվաստանյութը կհաղթի վիրուսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սոցիալական ցանցում արձագանքել է երկրում պատվաստանյութի առաջին խմբաքանակի ներկրմանը:

«Այսպիսի տեսք ունի լույսը թունելու վերջում: Շնորհակալություն մեր միջազգային գործընկերներին, որոնք դա հնարավոր դարձրեցին: Դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն աշխարհը միասին ավելի ուժեղ է և այս ճգնաժամը կհաղթահարենք համերաշխության շնորհիվ: Պատվաստանյութը պարտության կմատնի վարակը»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին՝ «Թվիթերում»: