Սալոմե Զուրաբիշվիլի - Այսօր ես լսեցի խոսքեր, որոնք վիրավորում են Վրաստանի ամբողջ խորհրդարանը
Սալոմե Զուրաբիշվիլի - Այսօր ես լսեցի խոսքեր, որոնք վիրավորում են Վրաստանի ամբողջ խորհրդարանը

Կոչ եմ անում խորհրդարանի նախագահին ամենախիստ միջոցներ ձեռնարկել այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր իրենց թույլ են տվել այսպես վարվել, քանի որ եթե նա դա չանի, ապա ինքը կկորցնի Վրաստանի խորհրդարանի դեմքը,- նշված է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ:

«Այսօր ես լսեցի խոսքեր, որոնք վիրավորում են Վրաստանի ողջ խորհրդարանը։ Ցանկանում եմ իմ լիակատար համերաշխությունը հայտնել այն կանանց, ովքեր այսօր դուրս եկան ու բողոք հայտնեցին։

Կարծում եմ, որ սա լիովին անընդունելի է, խոսքեր չկան, որ սա անընդունելի է, իսկապես ամոթ է` վրացիների համար, Վրաստանի համար, Վրաստանի խորհրդարանի համար։

Ես չգիտեմ, թե ով ինչ օրենք պետք է ընդունի անպարկեշտության մասին… Եթե դա անպարկեշտություն չէ, ես չգիտեմ, թե ինչ է:

Կոչ եմ անում խորհրդարանի նախագահին ամենախիստ միջոցներ ձեռնարկել այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր իրենց թույլ են տվել այսպես վարվել»,- ասված է հայտարարության մեջ։