Սալոմե Զուրաբիշվիլի. Այս դժվարին պահին վրաց ժողովուրդն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Իսրայելին և կանգնած է նրա ժողովրդի կողքին
Սալոմե Զուրաբիշվիլի. Այս դժվարին պահին վրաց ժողովուրդն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Իսրայելին և կանգնած է նրա ժողովրդի կողքին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադի հետ։ Այս մասին Զուրաբիշվիլին գրում է սոցցանցում։

«Վրաց ժողովրդի և իմ անունից ցանկանում եմ հայտնել իմ մտահոգությունն ու վիշտը Իսրայելի Պետությունում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ Այս դժվարին պահին վրաց ժողովուրդն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Իսրայելին և կանգնած է նրա ժողովրդի կողքին»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։