Սալոմե Զուրաբիշվիլի. Անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ սկսվի Դավիթ Գարեջի վանական համալիրի վերանորոգումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Եվրոպա Նոստրա» խմբի հետ միասին ուսունասիրել է Դավիթ Գարեջիի վանական համալիրը:
«Անհրաժեշտ է, որպեսզի շատ արագ սկսվի այն հուշարձանի վերանորոգումը: Հենց դրան է ծառայում «Եվրոպա Նոստրա»-ի կողմից Դավիթ Գարեջին վտանգ տակ գտնվող հուշարձան հայտարարելը: Պարտադիր պետք է անցնենք գործի»,- նշել է Վրաստանի նախագահը:
«Եվրոպա Նոստրա»-ն մշակութային և բնական ժառանգության պաշտպանության հասարակության համաեվրոպական ցանց է, որը միավորում է Եվրոպայի ավելի քան 50 երկրի 250 կազմակերպություն, 150 ասոցացված և 1500 անհատ անդամ:
Սալոմե Զուրաբիշվիլին առավոտից գտնվում էր Դավիթ Գարեջիի վանական համալիրում: