Սալոմե Զուրաբիշվիլի. 2024 թվականը Ռուսաստանը սկսում է անհիմն հարձակումներով Ուկրաինայի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա, Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի հետ
Սալոմե Զուրաբիշվիլի. 2024 թվականը Ռուսաստանը սկսում է անհիմն հարձակումներով Ուկրաինայի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա, Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի հետ

Հիմա, երբ տոներն են մոտենում, Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի հետ,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին արձագանքում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը։

«Ռուսաստանը նոր 2024 թվականը սկսում է խաղաղ բնակչության և Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքների վրա մշտական, չարդարացված հարձակումներով։

«Մեր մտքերը Ուկրաինայի հետ են, և այժմ, երբ տոներն են մոտենում, Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի հետ»,- գրել է Զուրաբիշվիլին։