Սալոմե Զուրաբիշվիլի․ Վրաստանը մենակ է մնացել՝ դեմ առ դեմ Ռուսաստանի հետ, մենք շատ լավ գիտենք՝ դա ինչ է նշանակում, այդ ճանապարհն արդեն անցել ենք, և ոչ ոք այս երկրում չի ցանկանում կրկին անցնել այդ ճանապարհով
Սալոմե Զուրաբիշվիլի․ Վրաստանը մենակ է մնացել՝ դեմ առ դեմ Ռուսաստանի հետ, մենք շատ լավ գիտենք՝ դա ինչ է նշանակում, այդ ճանապարհն արդեն անցել ենք, և ոչ ոք այս երկրում չի ցանկանում կրկին անցնել այդ ճանապարհով

Եվրամիությունը մեր ապագան է։ Այստեղ է այն լիակատար ազատությունը, խաղաղությունն ու անկախությունը, որի համար Վրաստանը դարեր շարունակ պայքարել է, – այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողների հետ զրույցում «Էքսպո Ջորջիայում», որտեղ Եվրոպայի օրը նշվում էր ԵՄ ներկայացուցչության նախաձեռնությամբ։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը մենակ է մնացել՝ դեմ առ դեմ Ռուսաստանի հետ, և սա այն ճանապարհն է, որը չպետք է կրկնվի։

«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ մեր ապագան ազատ, անկախ, ամուր և զարգացած Վրաստանի մեջ է։ Դա հնարավոր է միայն մեր բարեկամների հետ միասին և այն իրականության մեջ, որը կոչվում է Եվրամիություն։ Այստեղ է մեր ապագան։ Այստեղ է այն ամբողջական ազատությունը, խաղաղությունն ու անկախությունը, որի համար Վրաստանը պայքարել է դարեր շարունակ։ Վրաստանը մենակ է մնացել՝ դեմ առ դեմ Ռուսաստանի հետ։ Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ է նշանակում՝ այդ ճանապարհն արդեն անցել ենք, և ոչ ոք այս երկրում չի ցանկում անցնել այդ ճանապարհով։ Ես այստեղ եմ եկել ինքնուրույն, ինչպես բոլորը։ Սա բոլորի ընդհանուր տոնն է՝ նրանց, ովքեր հավատում են, որ արժանապատվությունը, ազատությունն ու անկախությունը գոյություն ունեն Եվրոպայի հետ միասին», – հայտարարել է Զուրաբիշվիլին։