Սալոմե Սամադաշվիլին դարձել է «Լելո» կուսակցության քաղաքական քարտուղար
Սալոմե Սամադաշվիլին դարձել է «Լելո» կուսակցության քաղաքական քարտուղար

Սալոմե Սամադաշվիլին այսօրվանից պաշտոնապես դարձել է «Լելո» կուսակցության անդամ և լինելու է կուսակցության քաղաքական քարտուղարը։ Կուսակցության նոր անդամի թեկնածությունն առաջադրել են «Լելոյի» առաջնորդներ Մամուկա Խազարաձեն ու Բադրի Ջափարիձեն։

Նրանց կարծիքով՝ Սալոմե Սամադաշվիլին մեծ ձեռքբերում է կուսակցության համար։

Իր հերթին Սալոմե Սամադաշվիլին նշել է, որ Վրաստանի հաջողության շանսը տեսնում է «Լելոյում»։

«Քաղաքականության մեջ մենք կողմ ենք որոշակի արժեքներին. նախ՝ այս արժեքը ինձ համար իմ երկիրն է, իսկ «Լելո» քաղաքական միավորումը հայրենասերների միություն է, ուստի կարևոր եմ համարում նրանց հետ շարունակել քաղաքական գործունեությունը։ Քաղաքական գործունեության երկրորդ հիմնական արժեքը ազատության պաշտպանությունն է։ Ազատություն, որն այսօր հերթական անգամ լուրջ վտանգի տակ է մեր երկրում։ «Լելոն» ազատ մարդկանց միավորում է, և դա ինձ հետաքրքիր է։ Երրորդ կարևոր մարտահրավերը, որը մենք ունենք, հաջողություն ստեղծելն է Վրաստանի բոլոր քաղաքացիների համար, «Լելոն» քաղաքական միավորում է, որն ունի բազմաթիվ գաղափարներ՝ Վրաստանի բոլոր քաղաքացիներին հաջողակ դարձնելու և, հետևաբար, մեր երկիրը հաջողակ դարձնելու համար։ Ուստի որոշեցի իմ քաղաքական գործունեությունը կապել «Լելոյի» հետ։ Մեզ համար այսօր այս վճռորոշ ճակատամարտում շատ կարևոր է ճեղքել այն արատավոր շրջանը, որով անցնում է երկիրը վերջին տարիներին: Ես այս ապագան տեսնում եմ Լելոյում»,- ասել է Սամադաշվիլին։

Սալոմե Սամադաշվիլին 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո լքեց «Միացյալ ազգային շարժումը» և դարձավ խորհրդարանի «Լելո՝ գործընկերություն-Վրաստան» խմբակցության փոխնախագահ։