Սալոմե Սամադաշվիլի. Ցավալի է, որ քաղաքական գործիչները ստիպված են ծայրահեղ որոշումներ կայացնել՝ քաղաքական գործընթացների վրա ազդելու համար.
Սալոմե Սամադաշվիլի. Ցավալի է, որ քաղաքական գործիչները ստիպված են ծայրահեղ որոշումներ կայացնել՝ քաղաքական գործընթացների վրա ազդելու համար.

Բողոքի նման ծայրահեղ ձևն օգտագործվում է, երբ մի կողմից քաղաքական գործիչը ցանկանում է ահազանգել, իսկ մյուս կողմից՝ տեսնում է, որ սպառվել են իշխանության որոշումների վրա ազդելու բոլոր հնարավորությունները,- ասել է Սալոմե Սամադաշվիլին՝ «Լելո» խմբակցության անդամ Էլենե Խոստարիայի հացադուլի մասին խոսելիս:

Նրա խոսքով, ցավալի է, որ քաղաքական գործիչները ստիպված են նման ծայրահեղ որոշումներ կայացնել։

«Ցավալի է, որ երկրի անկախության հռչակման 30-ամյակին քաղաքական գործիչները ստիպված են լինում նման ծայրահեղ որոշումներ կայացնել՝ քաղաքական գործընթացների վրա ազդելու համար։ Իշխանության կողմից ջայլամի դիրքորոշումը երկար չի տեւի, քանի որ Սաակաշվիլիի առողջությանը գնալով ավելի մեծ վտանգ է սպառնում։ Վաղը կձևավորվի խորհուրդ, և այս խորհրդի բոլոր հանձնարարականները պետք է ամբողջությամբ կատարվեն իշխանության կողմից։ Այլ լուծում չկա»,- ասել է Սալոմե Սամադաշվիլին: