«Սաքարթվելոս բանկին» ֆիզիկական անձանց առաջարկում է վարկի վճարման եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան
Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում «Սաքարթվելոս բանկի» այն սպառողները, որոնք պետք է վճարեն վարկի սպասարկման գումարը, կկարողանան մինչև մայիսի վերջը ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը,- այս մասին տեղեկություն է տարածում «Սաքարթվելոս բանկին»:
«Սաքարթվելոս բանկին սպառողի շահերը հաշվի առնելով, որպես սպառողին միտված բանկ, հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հասարակական վայրերում ժողովրդի հոսքը նվազեցնելու համար, Վրաստանի բանկը սպառող ֆիզիկական անձանց առաջարկում է վարկային պարտականությունների եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան:
Այսօրվանից, երեք ամսվա ընթացքում, այն սպառողները, որոնք պետք է վճարեին վարկի սպասարկման գումարը, կկարողանան մինչև մայիսը ներառյալ հետաձգել իրենց ամենամսյա վճարումը:
Եթե սպառողը ցանկանում է սովորական ռեժիմում շարունակել վճարել, ապա պետք է կապ հաստատի 2 444 444 հեռախոսահամարին»,- նշված է «Սաքարթվելոս բանկի» հայտարարության մեջ: