«Սաքաերոնավիգացիան» հերքում է տեղեկությունը, թե Անալենա Բերբոկի ինքնաթիռը խնդիր է ունեցել մեկ այլ ինքնաթիռի պատճառով և նշում է, որ երկրորդ շրջան գնալը եղել է օդաչուի որոշումը
«Sakaeronavigation»-ը կտրականապես հերքում է գերմանական «www.Spiegel.de» հրատարակության տարածած տեղեկությունը, թե իբր գերմանացի դիվանագետ Անալենա Բերբոկի ինքնաթիռի անձնակազմը խնդիր է ունեցել թռիչքուղու վրա մեկ այլ ինքնաթիռի պատճառով,- նշվում է «Sakaeronavigation»-ի հայտարարության մեջ։
Նրանց հաղորդումների համաձայն՝ թռիչքուղին լիովին ազատ է եղել, և ըստ նախնական տեղեկությունների՝ երկրորդ շրջան գնալն ամբողջությամբ օդաչուի որոշումն է եղել։
«Երեկ Թբիլիսիի ժամանակով մոտավորապես 23:00-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարի Airbus A340-300 ինքնաթիռը երկրորդ փորձով վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
«Sakaeronavigation»-ը կտրականապես հերքում է գերմանական «www.Spiegel.de» հրատարակության տարածած տեղեկությունը, թե իբր գերմանացի դիվանագետի ինքնաթիռը խնդիր է ունեցել թռիչքուղու վրա կանգնած մեկ այլ ինքնաթիռի պատճառով։ Թռիչքուղին ամբողջովին ազատ էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դա օդաչուի որոշումն է եղել։ Այստեղ նշում ենք, որ անձնակազմի որոշմամբ թռիչքի ժամանակ երկրորդ շրջան գնալը փորձված, նորմալ պրակտիկա է քաղաքացիական ավիացիայում և չի համարվում միջադեպ»,- ասված է հաղորդագրությունում։