Սաջավախո-Չոխատաուրի-Օզուրգեթի-Քոբուլեթիի վնասված ճանապարհահատվածում սկսվել են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները
Սաջավախո-Չոխատաուրի-Օզուրգեթի-Քոբուլեթիի վնասված ճանապարհահատվածում սկսվել են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Սաջավախո-Չոխատաուրի-Օզուրգեթի-Քոբուլեթի ներպետական ավտոճանապարհի 32-րդ կմ-ում սկսվել են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները։

Այս փուլում մոբիլիզացվում է ժամանակավոր կամրջաշինությունն ու հատուկ տեխնիկան։

Զուգահեռ ռեժիմով նախագծային թիմն աշխատում է վնասված հատվածի վրա և դրանց ավարտից հետո կսկսվեն կամրջի վերականգնման աշխատանքները։ Տեղում մոբիլիզացված է նաև ծանր տեխնիկա։

Սեպտեմբերի 11-ին Սաջավախո-Չոխատաուրի-Օզուրգեթի-Քոբուլեթի ավտոճանապարհի 32-րդ կմ-ում վնասվել է գործող կամուրջը և ճանապարհի երթեւեկելի հատվածը, արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։