Սաջավախո-Չոխատաուրի-Օզուրգեթի-Քոբուլեթի ճանապարհին ավարտվել է ժամանակավոր կամրջի շինարարությունը և վերականգնվել ճանապարհային երթեւեկությունը
Ներպետական նշանակության Սաջավախո-Չոխատաուրի-Օզուրգեթի-Քոբուլեթի ավտոճանապարհի 32-րդ կմ-ում ավարտվել են կամրջի ժամանակավոր տեղադրման աշխատանքները, վերականգնվել է երթեւեկությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ այս փուլում նշված ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։
«Միաժամանակ ակտիվորեն ընթանում են նախագծային աշխատանքները, որոնց ավարտից հետո կսկսվի նոր կամրջի շինարարությունը։
Սեպտեմբերի 11-ին Սաջավախո-Չոխատաուրի-Օզուրգեթի-Քոբուլեթի ավտոճանապարհի 32-րդ կմ-ում վնասվել են գոյություն ունեցող կամուրջը և երթևեկելի հատվածը, և մինչ այժմ նշված հատվածով արգելված էր բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- նշված է ճանապարհների դեպարտամենտի տեղեկության մեջ: