Սաջավախո-Չոխատաուրի հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը արգելվում է 

Սաջավախո-Չոխատաուրի հատվածում կցորդների և կիսակցորդների տեղաշարժն արգելված է։

Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Ձյան և մերկասառույցի պատճառով Սաջավախո-Չոխատաուրի-Օզուրգետի-Քոբուլեթի հանրապետական ճանապարհի 1-կմ20 (Սաջավախո-Չոխատաուրի) հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածը բաց է երթևեկության համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։