Սաիրմեում գործադուլ են հայտարարել «Սաիրմե հանքային ջրեր» ընկերության աշխատակիցները
Սաիրմեում գործադուլ են հայտարարել «Սաիրմե հանքային ջրեր» ընկերության աշխատակիցները

Սաիրմեում գործադուլ են հայտարարել «Սաիրմե հանքային ջրեր» ընկերության աշխատակիցները։ Նրանք պահանջում են 30 տոկոս աշխատավարձի բարձրացում և անվտանգ աշխատանքային պայմաններ։

Աշխատակիցների խոսքով՝ ձեռնարկությունում հակասանիտարական պայմաններ են, իսկ աշխատավարձը օրական ընդամենը 44 լարի է։ Ձեռնարկության աշխատակիցների գործադուլին միացել է «Լաբոր» գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության արհմիությունը։

Արհմիության նախագահ Գիորգի Դիասամիձեի խոսքով՝ գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահանջները չկատարվեն։ Ձեռնարկությունում աշխատում է 30 մարդ։

Վրաստանի առաջին ալիքը կապ է հաստատել ընկերության ադմինիստրացիայի հետ, որտեղից հայտնել են, որ մեկնաբանություն կարվի կեսօրին։