Սաիրմեում բացվելու է զբոսաշրջության դպրոց
Սաիրմեում բացվելու է զբոսաշրջության դպրոց

Զբոսաշրջության ոլորտի զարգացման նպատակով, ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության և շվեյցարական հյուրընկալության դպրոցի՝ SHL-ի հետ միասին Սաիրմեում բացվելու է զբոսաշրջության դպրոց:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվությամբ, ակադեմիան, որը կատարելու է տարածաշրջանային հաբի դեր, տարեկան պատրաստելու է մոտ 200 երիտասարդի, որոնք տեղավորվելու են աշխատանքի: Դասախոսների պատրաստումը ապահովելու են միջազգային գործընկերները:

2018 թվականի նոյեմբերին, Մադրիդում, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Բատիաշվիլին և զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար, Զուրաբ Պոլոլիկաշվիլին ձևակերպել են փոխհամագործակցության հուշագիր, որը նախատեսում է զբոսաշրջության ուղղությամբ այնպիսի կրթական նախագծերի իրականացում, ինչպիսիք են միջազգային մասշտաբի կրթական և տեխնոլոգիական համաժողովների անցկացում և օնլայն ակադեմիայի պլատֆորմի ստեղծում: