Սահմանն ապօրինի հատելու գործով Միխեիլ Սաակաշվիլիի գործի քննությունը կշարունակվի «Վիվամեդի» կլինիկայում
Սահմանն ապօրինի հատելու գործով Միխեիլ Սաակաշվիլիի գործի քննությունը կշարունակվի «Վիվամեդի» կլինիկայում։
Քաղաքային դատարանի դատավորը որոշումը կայացրել է նոր փաստաթղթի հիման վրա, ըստ որի՝ ստացիոնար հսկողության դեպքում Սաակաշվիլին կարող է մասնակցել գործընթացին։
Դատախազությունը մինչ դատավորի որոշումը միջնորդություն է ներկայացրել արտագնա նիստ անցկացնելու վերաբերյալ։
Միխեիլ Սաակշվիլիի գործի քննությունը մի քանի անգամ հետաձգվել է։ Միխեիլ Սաակաշվիլին այսօր ցուցմունք կտա դատարանում։