Սահմանի հնարավոր փակման պատճառով Էստոնիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ռուսաստան
Սահմանի հնարավոր փակման պատճառով Էստոնիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ռուսաստան

Սահմանի հնարավոր փակման պատճառով Էստոնիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ռուսաստան։ Ինչպես ասում են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, միգրանտների հոսքի պոտենցիալ աճը կարող է լինել Ռուսաստանի հետ սահմանի ժամանակավոր փակման պատճառը։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնայի խոսքով՝ ինքը «միանշանակ խորհուրդ է տալիս քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան»։

«Եթե Էստոնիան ժամանակավորապես փակի իր սահմանը, ապա նրանք, ովքեր այդ պահին Ռուսաստանում են, չեն կարողանա վերադառնալ»,- ասել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ «Politico»-ի՝ պաշտոնյաներն ասում են, որ վերջին շաբաթների ընթացքում հարյուրավոր ապաստան հայցողներ են ժամանել Եվրամիության տարածք, ինչը տեղի է ունենում Կրեմլի աջակցությամբ։ Ըստ Էստոնիայի արտաքին գործերի նախարարի՝ այս փաստը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ոչ միայն պայքարում է Ուկրաինայի դեմ, այլեւ սպառնալիք է այլ երկրների համար։

Մինչ այդ Ֆինլանդիան որոշել էր ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը։