«Սահմանի» անօրեն հատման մեղադրանքով ձերբակալված Զաքարիա Բութխուզիին ազատ են արձակել
Օկուպանտների կողմից Քվեշի գյուղի հարակից տարածքում ձերբակալված Վրաստանի քաղաքացի Զաքարիա Բութխուզին ազատ է արձալվել:
Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Պետական անվտանգության ծառայությունում:
28-ամյա Զաքարիա Բութխուզիին օկուպանտները «սահմանի» անօրեն հատման մեղադրանքով ձերբակալել էին նոյեմբերի 6-ին:
Պետական անվտանգության ծառայության կողմից փաստի առնչությամբ գործարկվել էր թեժ գիծ և տեղեկացված էր Եվրամիության դիտորդական առաքելությունը: