Սահմանի անօրեն հատման մեղադրանքով ձերբակալված Թուրքիայի 9 քաղաքացու սահմանվել է կալանք
Թբիլիսիի քաղաքային դատարանը սահմանի անօրեն հատման մեղադրանքով ձերբակալված Թուրքիայի 9 քաղաքացու խափանման միջոց է սահմանել կալանք:
Պաշտպանող կողմը պահանջում էր 8 անձի դեպքում խափանման միջոց սահմանել 10 հազար, իսկ մեկ անձի դեպքում՝ 5 հազար լարի գրավ: Մեղադրող կողմը պահանջում էր խափանմամ միջոց սահմանել կալանքը:
Դատավարությանը ձերբակալվածներից մեկը խոսել է նաև զենքի վերաբերյալ: Նրա խոսքով, նշված զենքը գնել են Վրաստանում:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 344-րդ հոդվածի առաջին մասով և 236-րդ հոդվածով, որը նկատի ունի Վրաստանի պետական սահմանի անօրեն հատում և զենքի անօրեն գնում, պահում, կրում, պատրաստում, փոխադրում և իրացում: