Սահմանազատման հանձնաժողովի անդամները այն ժամանակ գործել են օպտիմալ հնարավորություններով, նրանց բարեխղճության մեջ չեմ կասկածում. Նիկոլոզ Վաշակիձե
Սահմանազատման հանձնաժողովի անդամները այն ժամանակ գործել են օպտիմալ հնարավորություններով, նրանց բարեխղճության մեջ չեմ կասկածում. Նիկոլոզ Վաշակիձե

Սահմանազատման հանձնաժողովի անդամները այն ժամանակ գործել են օպտիմալ հնարավորություններով, նրանց արհեստավարժության և բարեխղճության մեջ չեմ կասկածում,- այս մասին Դավիթ Գարեջիի գործով գլխավոր դատախազությունում երկրորդ անգամ հարցաքննվելուց հետո, հայտարարել է արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն:

Նրա խոսքով, մանրամասն տեղեկություններ չունի հետաքննության ժամանակահատվածի վերաբերյալ, քանի որ հանձնաժողովը ղեկավարել է 2008 թվականին, իսկ մինչ այդ աշխատանքներին ներգրավված չի եղել:

Ինչ վերաբերում է հարցաքննության բովանդակությանը, նրա խոսքով, ստորագրել է չհրապարակելու մասին համաձայնությունը, որի պատճառով չի կարող խոսել:

«Ես հավատում եմ հանձնաժողովի անդամների բարեխղճությանը և արհեստավարժությանը:
Չեմ կարող ասել, որ Դավիթ Գարեջիի այս հատվածները գտնվում էին Ադրբեջանի կողմում: Հանձնաժողովի շրջանակներում երկկողմ արձանագրությունը չի ստորագրվել, այդ հարցը մնում է բաց»,- ասել է Վաշակիձեն:

Միևնույն ժամանակ, նա չի բացառում, որ Դավիթ Գարեջիի գործի հետաքննությունը քաղաքական դրդապատճառներ կունենա, քանի որ, ըստ Վաշակիձեի, պետք է նախատեսել հետաքննության ժամանակահատվածը և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունները, որը «շատ մեծ խմբի անվանել է դավաճաններ»: Նիկոլոզ Վաշակիձեի խոսքով, հանձնաժողովի աշխատանքը մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի:

Դավիթ Գարեջիի գործով դատախազությունը հոկտեմբերի 7-ին ձերբակալել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների դեպարտամենտի սահմանային հարաբերությունների ծառայության պետ, Իվերի Մելաշվիլիին և Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության ցամաքային սահմանի պաշտպանության դեպարտամենտի գլխավոր տեսուչ, Նատալիա Իլիչովային:

Ընթացիկ տարվա օգոստոսի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն սկսել քրեական գործով, օտար երկրին Վրաստանի տարածքի մի մասը փոխանցելուն ուղղված գործողության իրականացման փաստով, Վրաստանի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նշաններով: