Սահմանային պաշտպանության ուղղությամբ մարտահրավերները բացահայտ մատնանշում են, որ պետք է իրականացվեն բարեփոխումներ. Գիորգի Գախարիա
ՆԳ նախարար Գիորգի Գախարիան մի քանի կոմիտեի միավորված նիստին հայտարարել է, որ նախարարությունում առաջնահերթ ուղղություններից մեկը սահմանային պաշտպանությունն է:
«Սահմանային ոստիկանությունը նախարարությունում կարևոր ստորաբաժանումներից մեկն է: Այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած ենք, մեզ չեն տալիս դանդաղ աշխատելու ժամանակ, մենք կարճ ժամկետում պետք է իրականացնենք լուրջ բարեփոխումներ: Բարեբախտաբար այս ուղղությամբ մեր գործընկեր երկրները կանգնած են մեր կողքին: Նրանց հետ արդեն աշխատում ենք այնպիսի հարցերով, ինչպիսիք են՝ ինֆրակառուցվածքները և համակարգային փոփոխությունները: Մեր գործընկերները օգնում են մեզ նաև կադրերի վերապատրաստման գործում: Այս ուղղությամբ ունենք հաջողություններ և շարունակելու ենք աշխատանքը նույն տեմպերով»,- ասել է նախարարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan