Սահմանային ոստիկանությունն առգրավել է ավելի քան 10 կիլոգրամ «հերոին», բերման են ենթարկել օտարերկրյա երկու քաղաքացիների
Սահմանային ոստիկանությունն առգրավել է ավելի քան 10 կիլոգրամ «հերոին», բերման են ենթարկել օտարերկրյա երկու քաղաքացիների

Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները, Կարմիր կամրջի սահմանային հատվածում, Վախտանգիսի շրջակայքում իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, բերման են ենթարկել Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ 1998 թվականին ծնված Ու. Տ.-ին և 1989 թվականին ծնված Է. Մ.-ին։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ նրանք մեղադրվում են Վրաստանի պետական ​​սահմանը խմբով ապօրինի հատելու, ինչպես նաև մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և ներմուծման մեջ։

Հանցագործությունները պատժվում են 15-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկմամբ։