Սահմանային ոստիկանությունը Վրաստանի պետական սահմանի պաշտպանական հատվածներում տեղադրել է ինժեներական արգելապատնեշներ և էլեկտրոնային ազդանշանային համակարգեր
Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանությունը սեփական ուժերով և ռեսուրսներով Վրաստանի պետական սահմանի պաշտպանական հատվածներում ինժեներական արգելապատնեշներ և էլեկտրոնային ազդանշանային համակարգեր է տեղադրել։
«Էլեկտրական ազդանշանային պարիսպը խոչընդոտ է, որը ստեղծվում է սահմանը ապօրինի հատելու փորձի ժամանակ օրինախախտ անձանց տեղաշարժը սահմանափակելու համար, ինչը միևնույն ժամանակ սահմանային հատվածին նախապես տեղեկատվություն է տրամադրում պահպանվող հատվածի կոնկրետ տարածքի մասին, որտեղ խախտվել է պետական սահմանը կամ խախտելու փորձ է տեղի ունեցել»,- նշված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։
Նրանց տվյալներով՝ Բաթումիի, Ախալցիխեի և Կարմիր կամուրջի պաշտպանական հատվածներում տեղադրվել են ինժեներական արգելապատնեշներ և էլեկտրոնային ազդանշանային համակարգեր։
«Ցամաքային սահմանի պաշտպանության էլեկտրոնային տեխնիկական միջոցների կատարելագործումը ուժեղացնում և էլ ավելի արդյունավետ է դարձնում պետական սահմանի պաշտպանությունն ու հսկողությունը»,- նշում են ՆԳ նախարարությունում։