Սահմանային ոստիկանության ուղղաթիռը, Թելավի շրջանի գյուղ Արթանասի մոտ, վթարային վայրէջք է կատարել
Սահմանային ոստիկանության ուղղաթիռը, Թելավի շրջանի գյուղ Արթանասի մոտ, վթարային վայրէջք է կատարել

Ներքին գործորի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը – GBP– 10020 համարով, այսօր Կախեթիում, Թելավի շրջանի գյուղ Արթանասի մոտ, Անդառազառ սահմանային պոստի մոտ վթարային վայրէջք է կատարել, – այս մասին հայտարարում է ՆԳՆ-ն։

Գործակալության տեղեկությամբ, վթարային վայրէջքի հետևանքով ուղղաթիռում եղած անձիք վիրավորվել են և նրանց տեղափոխում են հիվանդանոց։

«Սահմանային ոստիկանության ուղղաթիռը, որի մեջ ՆԳՆ-ի 3 օդաչու, մեկ պահակ և մեկ պարեկային ուղևորվում էին Լագոդեխիի սահմանային բաժին պլանավորված ռոտացիաի նպատակով։ Վթարային վայրէջքի հետևանքով ուղղաթիռում եղած անձիք վիրավորվել են։ Այս պահի դրությամբ նրանց տեղափոխում են Թելավի հիվանդանոց», – ասվածէ գործակալության տեղեկությունում և նշված է, որ սահմանային ոստիկանության ղեկավար Թեմուր Կեկելիձեն վիրավորներին տեսնելու նպատակով ուղևորվում է Թելավի։ Նա տեղում կծանոթանա պատահարի մանրամասների հետ։

Ներքին գործերի նախարարությունը արդեն սկսել է հետաքննություն սահմանային ոստիկանության ուղղաթիռի վթարային վայրէջքի փաստի վերաբերյալ, ընդհանուր տեսչությունը նույնպես կուսումնասիրելու է գործը։