Սահմանային ոստիկանության ղեկավարը սահմանապահներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ
Վրաստանում այսօր նշվում է սահմանապահի օրը: Այս օրվա կապակցությամբ, սահմանային ոստիկանության ղեկավար Թեյմուրազ Կեկելիձեն այցելել է Դարիալի և Թրուսոյի սահմանային շրջաններ: Կեկելիձեն հանդիպել տեղում գտնվող սահմանապահների հետ, ծանոթացել նրանց պայմանների հետ և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ: Սահմանային ոստիկանության ղեկավարը պարգևատրել է մի քանի սահմանապահի:
Պարգևատրվել է նաև ամենաերիտասարդ սահմանապահ՝ Գելա Չաբակուրին:
«Հայրս նույնպես սահմանապահ էր: Երկու տարի է ինչ պաշտպանում եմ սահմանները: Երբ պաշտպանում ես քո հայրենիքի սահմանները մեծ պատասխանատվություն է»,-հայտարարել է Չաբակուրին, որը սահմանապահ լինելու հետ մեկտեղ նաև ուսանող է:
Հեղինակ -
Edgar Barsegyan