Սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կարմիր շրջաբերականով հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությունը Բաթումիում ձերբակալել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Բ.Ի.-ին, ծնված 2000 թվականին: Այս մասին հայտնել է Վրաստանի սահմանային ոստիկանությունը։
Նրանց տվյալներով՝ ձերբակալվածը թուրքական իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր միջազգային մակարդակով խարդախության համար՝ կարմիր շրջաբերականով։
«Ձերբակալված Բ.Ի.-ն պաշտոնապես ժամանել է Վրաստանի տարածք՝ նախքան նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը։
Ձերբակալվածի նկատմամբ օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը շարունակվում են», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։