Սահմանափակվելու է Թբիլիսիի մի քանի շրջանների գազամատակարարումը
Սահմանափակվելու է Թբիլիսիի մի քանի շրջանների գազամատակարարումը

Պլանային-վերանորոգման աշխատանքների պատճառով, որը ներառում է շենքերի մուտքերում առկա գազի փականների ստուգում և անրաժեշտության դեպքում՝ փոխում, ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի մի քանի շրջանների գազամատակարարումը,- այս մասին տեղեկություն է տարածել «ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն:

«Առավոտյան 10:00-ից սահմանափակելու է գազամատակարարումը Սաբուրթալոյում, Օթար Ճելիձեի փողոցի բնակիչների համար, սկսվելու է վերականգնումը նույն օրը՝ 17:00-ից և ավարտվելու մինչև 18:00-ն:

Առավոտյան 10:00-ից գազամատակարարում չի լինելու Նուցուբիձեի, Վաժա-Փշավելայի պողոտայում: Գազամատակարարման վերականգնումն սկսվելու է նույն  օրը՝ 17:00-ից և ավարտվելու մինչև 18:00-ն:

«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն հայցում է բաժանորդների ներողությունը՝ հասցված անհարմարության համար և կոչ անում բնակչությանը, փակաները թողնել փակ վիճակում»,- նշված է «ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ի հայտարարությունում: