Սահմանափակումները կընդլայնվեն, սակայն չի լինի ամբողջական արգելափակում, որ մարդը չունենա տնից դուրս գալու իրավունք. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում լիարժեք արգելափակման մասին հայտարարություն չի նախատեսվում, սակայն սահմանափակող միջոցներն էլ ավելի կընդլայնվեն:
«Ամբողջական արգելափակումներ այսօր այլևս չկան, այդ թվում` մեզ մոտ, ամբողջական փակումը, մարդկանց տանից դուրս գալը կանխելու համար, և դեռ շատ ավելին, դա չի լինի, բայց այն անպայման ընդլայնվելու է: 22:00-ից հետո ռեստորանները փակ են, երեկոյան ժամը տասից մինչև առավոտյան հինգը սահմանափակ է տեղաշարժը մեծ քաղաքներում: Նմանատիպ սահմանափակումները կընդլայնվեն: Քննարկումներն ընթանում են, այսօր երեկոյան հանդիպելու ենք բիզնեսի և այլ ոլորտների հետ, քանի որ այս ամենը պետք է ընդունվի կոնսենսուսով»,- հայտարարել է Գամղրելիձեն: