Սահմանափակումներ, որոնք Վրաստանում կգործարկվեն այսօր, ժամը 21:00-ից
Վրաստանի կառավարության որոշմամբ, ապրիլի 15-ի ժամը 21:00-ից արգելվում է Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի և Քութաիսի ելքը և մուտքն այն անձանց համար, ովքեր գրանցված չեն այս քաղաքներում:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, այս քաղաքներից դուրս գալու սահմանափակումը գործարկվելուց հետո (հաշվի առնելով պարետային ժամը) կարող են միայն այլ մունիցիպալիտետներում գրանցված անձինք՝ գրանցման վայր վերադառնալու նպատակով:
Վրաստանի կառավարությամբ որոշմամբ, նշված սահմանափակումը չի վերաբերում.
✓ Բժշկական հաստատության աշխատակիցներին՝ աշխատանքի ժամանակ տեղաշարժվելիս
✓ Միջազգային և տեղի բեռնափոխադրումներին
✓ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ ծառայողական երթևեկության ժամանակ
✓ Մեղադրյալների/կալանավորների փոխադրմանը
✓ Դրամական միջոցների, թանկարժեք մետաղների փոխադրմանը
✓ Էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի մատակարարման, հեռուստահաղորդակցության, փոստային և մնացորդների կառավարման հետ կապված տեղաշարժին
✓ Լրագրողական գործունեության իրականացման նպատակով տեղաշարժին
✓ Սգո ծառայություն մատուցելու նպատակով տեղեշարժին
✓ Միջազգային կազմակերպությունների մարդասիրական նպատակներով տեղաշարժին
✓ Մասնավոր անվտանգության գործունեության իրականացմանը
✓ Հանրային հաստատությունների և այս որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին: