Սահմանափակումներ կգործեն նաև Դանիայից, Շվեյցարիայից և Նորվեգիայից մուտք գործած անձանց նկատմամբ
Սահմանափակումներ կգործեն նաև Դանիայից, Շվեյցարիայից և Նորվեգիայից մուտք գործած անձանց նկատմամբ

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել սահմանին կիրառել հավելյալ սահմանափակումներ:

Մասնավորապես, խորհրդի այսօրվա նիստին ընդունված որոշման համաձայն, սահմանափակումները կկիրառվեն Շվեյցարիայի, Նորվեգիայի և Դանիայի նկատմամբ:

Նշված երկրներից Վրաստան ժամանող անձինք պարտավոր են.

1. Ներկայացնել կորոնավիրուսի (COVID-19) ստուգման համատասխան տեղեկանք (հատուկ լաբորատոր պոլիմերազային ցանցի ռեակցիայի զննություն), որը տրված կլինի մեկնման երկրի համապատասխան լաբորատորիայից, իսկ տարանցիկ երկրի պարագայում՝ այդ տարանցիկ երկրի համապատասխան լաբորատորիայի կողմոց։

2. PCR տեղեկանք չներկայացնելու պարագայում անցել համապատասխան համաճարակաբանական փորձաքննություն, այնուհետև պարտադիր 14-օրյա կարանտին՝ համաձայն ներգաղթյալների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության սահմանած կարգի:

Հատկանշական է, որ մինչ այժմ սահմանափակումներ են կիրառվել Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Ավստրիայի նկատմամբ:

Բացի այդ, երեք երկրի վարչապետերի որոշմամբ մարտի 14-ից 10 օրով դադարեցվում է քաղաքացիների տեղաշարժը Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստան-Հայաստանի միջև՝ ապահովելով տուն վերադառնալ ցանկացող իրենց քաղաքացիների մուտքը: Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին