Սահմանափակումներ են մտցվել Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ճանապարհահատվածում
Սահմանափակումներ են մտցվել Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ճանապարհահատվածում

Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ճանապարհին երթևեկության սահմանափակումներ են մտցվել, այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

«Ձյան և մերկասառույցի պատճառով միջպետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ճանապարհի 70-185 կմ հատվածում արգելվում է 22-ից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների և M3 կարգի ավտոմոբիլներով երթևեկությունը, իսկ 100-185 (Լախամուլա-Ուշգուլի) թեթև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։

Ավտոճանապարհի 1-70 կմ (Զուգդիդի-Խայիշի) հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։