Սահմանափակ ունակություններով անձինք դեկտեմբերի 10-ից հունվարի 10-ը ներառյալ անձը հաստատող վկայականները կստանան անվճար
Սահմանափակ ունակություններով անձինք դեկտեմբերի 10-ից հունվարի 10-ը ներառյալ անձը հաստատող վկայականները կստանան անվճար

Սահմանափակ ունակություններով անձինք դեկտեմբերի 10-ից հունվարի 10-ը ներառյալ անձը հաստատող վկայականները կստանան անվճար,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ նախարարությունում անցկացված մամլո ասուլիսին:

ՍՈՒԱ-ի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, չափահասների համար անձնագիրը և անձը հաստատող վկայական ստանալը կլինի անվճար, իսկ անչափահասները համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում, անձը հաստատող էլեկտրոնային վկայականները կստանան անվճար:

Անձը հաստատող փաստաթղթերն անվճար ստանալու համար քաղաքացիները պետք է դիմել արդարադատության տներին, պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային ծառայություններին կամ հանրային կենտրոններին:

Արդարադատության նախարարության տեղեկությամբ, անվճար անձը հաստատող վկայականի ակցիան Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ, պարբերաբար հայտարարվում է 2013 թվականից: