Սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է երկու օտարերկրյա քաղաքացիների՝ Վրաստանի սահմանով միգրանտի անօրինական տեղափոխման և սահմանը անօրինական հատելու փորձի մեղադրանքով
Սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է երկու օտարերկրյա քաղաքացիների՝ Վրաստանի սահմանով միգրանտի անօրինական տեղափոխման և սահմանը անօրինական հատելու փորձի մեղադրանքով

Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացու՝ 1987 թ․ ծնված Հ.Թ.-ին և 1980 թ․ ծնված Ֆ.Ա.-ին՝ Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատելու և միգրանտի ապօրինի տեղափոխության փորձի համար։

Ըստ Սահմանապահ ոստիկանության, քննությամբ պարզվել է, որ Հ.Թ.-ն փորձել է Ֆ.Ա.-ին թաքցնել իր բեռնատարի կցորդի մեջ և շրջանցելով սահմանային հսկիչ կետը՝ նրան ապօրինաբար տեղափոխել Վրաստանից դեպի Թուրքիայի Հանրապետություն։

Քրեական գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-344-րդ և 19-344^1-րդ հոդվածներով, որոնցում նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում։