Սահմանապահ ոստիկանության պետը հանդիպել է Թուրքիայի առափնյա պահպանության հրամանատարի հետ
Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն: Այցի ընթացքում գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն հանդիպել է Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության ղեկավար, ծովակալ Ահմեդ Քենդիրի հետ: Տեղեկությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով, հանդիպմանը մասնակցել են սահմանապահ ոստիկանության պետի տեղակալ Գիորգի Մալանիան և առափնյա պահպանության վարչության տնօրեն, առաջին աստիճանի կապիտան Ռամազ Պապիձեն: Հանդիպմանը կողմերը քննարկել են ծովային անվտանգության հարցերը և երկու երկրների առափնյա պահպանության ստորաբաժանումների միջև երկկողմ հարաբերությունների խորացումը: Սահմանապահ ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին առափնյա պահպանության անձնակազմի պատրաստման և նավերի տեխնիկական վերազինման գործում ցուցաբերած աջակցության համար:
Այցի ընթացքում ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պատվիրակության անդամները ներկա են եղել Ստամբուլում կայացած պաշտպանական արդյունաբերական միջազգային ցուցահանդեսին (IDEF21) և ծանոթացել անվտանգության ոլորտում նորագույն տեխնոլոգիական նորույթներին: Այս տարի տասնհինգերորդ անգամ անցկացվող միջազգային ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ՝ Թուրքիայի զինված ուժերի հիմնադրամի կողմից և գտնվում է աշխարհի լավագույն քառյակում: