Սահմանապահ ոստիկանության աշխատակիցները անցել են անօդաչու թռչող սարքի օպերատորի վերապատրաստման դասընթաց։

14:02, 03.07.2026

Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցներն անցել են դրոնի օպերատորի վերապատրաստման հատուկ երկամսյա մասնագիտական դասընթաց։

Վրաստանի սահմանապահ ոստիկանության տեղեկատվությամբ՝ ծրագիրը նախատեսված էր սահմանապահ ոստիկանության այն ծառայողների համար, ում հանձնարարվելու է դրոնների շահագործումը պետական սահմանի պահպանության գործընթացում։

«Դասընթացը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, այդ թվում՝ թռիչքային երթուղիների պլանավորում, թռիչքի վերահսկում, դիտարկում, որոնողահետախուզական գործողություններ և տվյալների հավաքագրում ցերեկային ու գիշերային ժամերին։

Հատկանշական է, որ անցյալ տարի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցները առափնյա գոտու վերահսկման գործընթացում դրոններն օգտագործել են թեստային ռեժիմով։

Հաշվի առնելով նշված պրակտիկայի հաջող արդյունքները՝ ընթացիկ տարում առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցները, սահմանապահ ոստիկանության այլ դեպարտամենտների ներկայացուցիչների հետ միասին, անցել են համապատասխան պատրաստության դասընթացը։

Ամսվա վերջից առափնյա գոտու վերահսկման գործընթացում դրոնների օգտագործումը կսկսվի ակտիվորեն։

Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցներին հանձնվել են համապատասխան հավաստագրեր»,- նշված է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ