Սահմանադրության նոր նախագծի համաձայն, խորհրդարանական խմբակցություն կկարողանա ձևավորել 4 պատգամավոր
Սահմանադրության նոր նախագծի համաձայն, խորհրդարանական խմբակցություն կկարողանա ձևավորել 4 պատգամավոր

Խորհրդարանական խմբակցություն կկարողանա ձեւավորել չորս պատգամավոր: Խմբակցության կազմավորման վերաբերյալ պատրաստվել են սահմանադրական նոր փոփոխություններ:

Ըստ Վրաստանի Առաջին ալիքի տեղեկության, սահմանադրական նախագիծը նախաձեռնելու են մի քանի օրից: Փոփոխությունները պատրաստվել են խորհրդարանական մեծամասնության կողմից:

Գործող օրենսդրության համաձայն, խմբակցություն ստեղծելու համար անհրաժեշտ է յոթ պատգամավոր:

Բացի այդ, գործող Սահմանադրության համաձայն, մեկ կուսակցության կողմից ընտրված խորհրդարանի անդամներին թույլատրված չէ մեկից ավելի խմբակցություններ ստեղծել:

Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելու համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն, մինչդեռ սահմանադրական փոփոխությունների ընդունման համար՝ 113 ձայն: Այս պահին «Վրացական երազանքը» խորհրդարանում ունի 90 պատգամավոր, «Քաղաքացիներ» կուսակցությունը՝ երկու և «Եվրոպացի սոցիալիստները»՝չորս: