Սահմանադրական դատարանում վերսկսելու է այսպես կոչված «Ցիանիդի» գործով դատավարությունը
Սահմանադրական դատարանում այսօր ժամը 12:00-ին տեղի է ունենալու կարգադրիչ նիստ: Սահմանադրական դատարանի կոլեգիան ընդունել է նիստի հետաձգման որոշում:
Այսօր սահմանադրական դատարանի երկրորդ կոլեգիան հայցի հետ կապված լսել է դատախազության, խորհրդարանի ներկայացուցիչների և սահմանադրագետների դիրքորոշումները:
Մեղադրյալ հոգևորական Գիորգի Մամալաձեն հայցում պահանջում է, ոչսահմանադրական ճանաչել քրեական օրենսգրքի մի քանի հոդված: Դրանցից մեկը վերաբերում է լրատվության չտարածման պարտավորությանը:
Հայցվորները գտնում են, որ այսպես կոչված լրատվության չտարածման նորման, նրանց հնարավորություն չի տվել պաշտպանել Գիորգի Մամալաձեի իրավունքները:
Կարգադրիչ նիստից հետո կոլեգիան ընդունելու է որոշում, կդրվի թե ոչ այս հարցը դատական քննարկման: Դեռևս անհայտ է թե երբ կընդունվի որոշումը: Դատավորները այս հարցը ընդունելու համար ունեն մի քանի ամսյա ժամկետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan