Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Մերաբ Տուրավան: Նրա թեկնածությանը աջակցել է սահմանադրական դատարանի հինգ դատավոր:
Պաշտոնական հայտարարությունը լրատվամիջոցների մոտ արել է սահմանադրական դատարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար՝ Գիորգի Լոմթաձեն:
Նրա խոսքով, ի սկզբանե նախագահության թեկնածուները իրենց տեսլականները ներկայացրեցին սահմանադրական դատարանի պլենումի առջև, որից հետո տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն:
Ըստ Գիորգի Լոմթաձեի, պլենումը դեռ շարունակում է իր աշխատանքը, որտեղ քննարկվում է, թե ով կզբաղեցնի սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնը:
Մերաբ Տուրավայից բացի, սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին հավակնում էր մեկ այլ դատավոր՝ Իրինա Իմերլիշվիլին: Նրան աջակցել է չորս դատավոր: