Սահարա անապատում ձյուն է տեղացել
Սահարա անապատում ձյուն է տեղացել

Սահարա անապատում ձյուն է տեղացել։ Ինչպես գրում է ալժիրյան ցանցային TSA թերթը, ձյունը սկսվել է հունվարի 7-ին՝ Այն–Սեֆրա քաղաքի շրջանում։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ տեղացել է 40 սմ ձյուն։ Օրվա վերջին ձյունը սկսել է հալվել։

Անցյալ տարի նույնպես անապատի այս նույն հատվածում ձյան տեսքով տեղումներ են գրանցվել։