Սագինաշվիլին կրկին առաջինն է՝ վրացի բազկամարտիկը հաղթեց իտալացի Գասպարինիին #1TVSPORT
Աշխարհի ուժեղագույն բազկամարտիկ Լեւան Սագինաշվիլին հերթական հաղթանակն է տոնել։ King Of The Table հեղինակավոր մրցաշարի գլխավոր դիմակայությունում վրացաշի «Հալկը» հաղթել է իտալացի մրցակից Էրմես Գասպարինիին։
Հարկ է նշել, որ իտալացի մարզիկը արժանի դիմադրություն ցույց տվեց աշխարհի թիվ մեկ բազկամարտիկ Լևան Սագինաշվիլիին, սակայն, ի վերջո, ոչինչ չկարողացավ անել։
Լեւանը հաղթեց առաջին չորս ռաունդները, բայց հետո շունչը կտրեց, դադարեցրեց պայքարը, իսկ մնացած երկու ռաունդները համարվեցին Գասպարինի հաղթանակը։ Սակայն Լեւան Սագինաշվիլին համոզիչ հաղթանակ տարավ՝ 4:2: