Սագարեջոյում ձերբակալվել է 14-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվողը
Սագարեջոյում ձերբակալվել է 14-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվողը

Ոստիկանությունը Սագարեջոյում իր 14-ամյա կնոջը դիտավորյալ սպանելու համար տղամարդու է ձերբակալել։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

«ՆԳՆ Կախեթիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ ընտանիքի անդամի նկատմամբ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ սպանության և և ապօրինի զենք-զինամթերք պահելու փաստերով ձերբակալել են 1996 թվականին ծնված, հետախուզման մեջ գտնվող Ա.Ս.-ին:

Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Սագարեջոյի մունիցիպալիտետի գյուղերից մեկում մահացու վիրավորել է 2009 թվականին ծնված Ա.Շ.-ին։ Կատարված քննչական և որոնողական գործողությունների արդյունքում իրավապահները Ա.Ս.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ։

Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11 պրիմ 109-րդ, 143-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են անչափահասի ապօրինի ազատազրկմանը, ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանությանը և ապօրինի հրազեն կրելուն։

Այստեղ նշում ենք, որ Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքում հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 11 պրիմա 150-րդ հոդվածով՝ Ա.Շ.-ի նկատմամբ հնարավոր ամուսնության հարկադրանքի փաստով։ Գործով կատարվում են բոլոր համապատասխան քննչական և դատավարական գործողություններ»,- նշված է տեղեկատվության մեջ։